-
18.07.2016|
12:00
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված
հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ
ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի
սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:
-
17.07.2016|
19:34
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:
-
17.07.2016|
19:33
Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, Խորենացի փողոցից քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
-
17.07.2016|
16:46
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատությանն» ասել է, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում մնալու են այնքան, մինչև իրենց պահանջները կատարվեն: Հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է:
-
17.07.2016|
16:45
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել:
-
17.07.2016|
16:42
Ոստիկանական մեծ ուժեր, զրահամեքենաներ այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:
-
17.07.2016|
16:41
Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:
-
14.07.2016|
12:45
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե չլինեն գաղափարական տարաձայնություններ, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստից հետո:
-
12.07.2016|
02:43
Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձևավորվել է ևս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաև Յուրի Խաչատուրովի պարագայում:
-
12.07.2016|
02:22
Ներքաղաքական կյանքի ամորֆությունը միայն ամառային հանգստի սեզոնով չի պայմանավորված: Կանգն ամենուր է: Անգամ Գյումրու քաղաքապետի ընտրություններում. քաղաք, ուր մշտապես գեներացվել են ընդդիմադիր ուժերը ու հակահարված տվել իշխանություններին: